Տեղ մը կը խորհիմ
Կը խորհիմ
Թէ ի՞նչպէս պիտ' հոն հասնիմ .
Երբ հեռանամ
Երբ մեկնիմ :
Տեղ մը ուր չկան
Ո՛չ ծով , ո՛չ ցամաք
Ո՛չ դաշտ , ո՛չ ծաղիկ
Երկինք եւ ո՛չ լեռ :
Ու միայն կը լսուին ձայներ ,
Ճիչեր , կանչեր ,
Ուր բոցեր , իրարու վրայ կ'արշաւեն
Կը կռուին կատաղօրէն . . .
Ուր միայն բոցեր , բոցեր
Ու էակներու ճիչեր , ցաւեր :
0 comment:
Post a Comment